• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ուղևորությունը դեպի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

 

Լրագրող` Աստղիկ Մամիկոնյան

Ամեն ինչ սկսվեց Գեղարվեստի դպրոցից, ես քույրիկիս թողեցի հայրիկիս մոտ և արագ վազեցի Մեդիակենտրոն: Ես մուտքի մոտ  հանդիպեցի տիար Բլեյանին և միանգամից նստեցի ավտոբուս և քանի որ լսեցի տիար Բլեյանի` մեզ հաջողություն մաղթող խոսքերը, ոգևորվեցի և պլանավորեցի իմ մոտակա 3 ժամը: Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ,  մենք խոսեցինք, կատակեցինք և ահա…

 Ճիշտն ասած միանգամից շատ մարդ տեսնելը և այս աղմուկը մի քիչ անսովոր էր, բայց ամեն ինչ հաղթահարեցինք:Մենք քայլում էինք և բաժանում տեղեկատվական թերթիկները բոլորին: Ճիշտն ասած մարդկանց մեծ մասը շատ հետաքրքրվեցին մեր կրթահամալիրով, նույնիսկ երախտահատույց լինելու համար մեզ «կակա» առաջարկեցին: Ամեն ինչ շատ լավ է անցնում, շատ լավ: Հիմա լսում ենք ,«Րեինկարնացիա» խմբի համերգը: Առայժմ այսքանը: