• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սա դեռ սկիզբն է

Ինչ հաճելի է իրար բախել պատմությունն ու անհատին, և մարդկության անցած ուղին, հազարամյակների պայքարում ձեռք բերված գաղափարները շատ դեպքերում ինձ պատասխանատու են դարձնում: Այն միտքը, որ մարդիկ ապրում են ոչ այնպես, ինչպես պետք է, ինձ շատ է հուզում, ստիպում մտածել իրականությունը վերափոխելու, կյանքը շուռ տալու մասին:

Իմ հեռանկարային ապագան սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, որից մեծապես կախված է դեպի նպատակակետը ընթացքը: Մեծ հույսեր եմ տածում` գիտելիքներս բազմապատկելու ու գիտակցական սահմաններս ընդլայնելու: Ընդունվել եմ կրթահամալիրի արևելագիտության խորացված ուսուցման բաժինը` ընտրելով արաբերեն լեզուն ու արաբական մշակույթը:

Մի փոքր էլ իմ մասին. Ազատ ժամանակ զբաղվում եմ ընթերցանությամբ, ինքնակրթությամբ: Կարդում եմ ռուսական, թուրքական գրականության թարգմանություններ և, իհարկե, հայկական գրականություն: Շատ ժամանակ եմ անցկացնում համակարգչի առաջ, սիրում եմ փորփրել, պեղել և գտնել ու իմանալ այն, ինչը դեռևս քչերին է հայտնի: Նաև սիրում եմ ֆուտբոլ դիտել: Սիրածս ակումբի հաղթանակը ինձ այնպիսի ուրախություն է պարգևում, որ առօրյայում նման բերկրանք անհնար է այլ կերպ ունենալ: