• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասընկերոջ հետ Սևանում

Ինչպես գիտեք` <<Notebook- ն ինձ դասընկեր>> ծրագրի շրջանակներում մենք` մի խումբ աշակերտներս Արմինե Բաբայանի և Նաիրա Սարգսյանի ղեկավարությամբ ուղևորվել ենք Գեղարքունիքի մարզ` Սևան, որպեսզի բոլոր հանգստացողներին ներկայացնենք կրթահամալիրը: Մենք շրջեցինք գրեթե բոլոր հանգստյան տներով, բաժանեցինք կրթահամալիրը ներկայացնող թերթիկները, պատմեցինք, հրավիրեցինք մեր կրթահամալիր: Ասեմ, որ բոլորը մեծ հաճույքով էին լսում մեր կրթահամալիրում անցկացվող օլիմպիադաների, տարբեր մեդիափառատոնների և այլ ծրագրերի մասին: Այս ամենից հետո եկանք <<Ժայռ>> հանգստյան տուն, որտեղ հանգստանում էին Գեղարվեստի դպրոցի սովորողները: Այստեղ ևս բաժանեցինք կրթահամալիրը ներկայացնող թերթիկները: <<Ով աշխատնի նակ կուտի>>: Հաճելի և դժվարին աշխատանքից հետո սնվեցինք, լողացինք, իսկ հիմա  լճի ափին նստած լսում ենք Ռազմիկի կիթառի հիասքանչ հնչյունները: