• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա»

Ինչպես գիտեք մենք «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագծով գտնվում ենք Գեղարքունիքի մարզում ` Սևանում: Արդեն հասցրել ենք  մտնել մի քանի հանգստյան տներ  և երկու լողափեր: Բոլորը մեզ հետ բարեհամբյուր են: Լողափերը բավականին մարդաշատ են, բայց դրա հետ մեկտեղ շատ քիչ են սովորողները: Հանգստյան տներում հիմնականում հանգստանում են  մեծահասակները: Վիկտորիա հանգստյան տան տնօրենությունը շատ բարեհաբյուր էր, ինչը չէինք ասի հանգստացողների մասին: Կապուտակ Սևան հանգստյան տանը մեզ թույլ չտվեցին ներկայացնել մեր ծրագիրը, պատճառաբանելով, որ հանգստացողները իրենք են դժգոհում: Բոլորիս մոտ բարձր տրամադրություն է: Սպասեք նորությունների: