• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրողների միության տանը մեզ զգում էինք ինչպես տանը

 

Գրողների միության տանը մեզ զգում էինք ինչպես տանը….

Մտանք Ծաղկաձոր ու……….Առաջին կանգառը ,ոորտեղից էլ սկսեցինք մեր հաղթարշավը Գրողների միության տունն էր:Տեղի հանգստացողների կողմից իսկական հարցախեղդի ենթարկվեցինք և ամենայն սիրով պատասխանեցինք նրանց հարցերին,պատմեցինք կրթահամալիրի մասին:Հանգստացող երեխաների համար կազմակերպեցինք դաս բաց երկնքի տակ,հանձնեցինք մեզ հետ տարած նվերները:Մի քիչ կարմրելով ընդունեցինք մեզ ուղղված շնորհակալանքի խոսքերը և ուղևորվեցինք հանգստյան տուն <<Յուանա>>:Երեխաները,որոնց մենք հանդիպեցինք,հյուրանոցի լողավազանում էին:Վերջինս,իհարկե,շատ էր զիջում մեր լողավազաններին:Ցավալիորեն պարզեցինք,որ Սեբաստիա համայնքում ոչ բոլորը գիտեն <<Մխիթար Սեբատացի>> կրթահամալիրի մասին և ձեռնարկեցինք համապատասխան <<դեղամիջոցներ>>: