• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս կյանքում ևս մեկ քայլ առաջ

Լուսինե Իսրայելյան

Այսօր մեդիատեխնոլոգիաների հնգօրյա դասընթացների երկրորդ օրն է: Առաջին օրը շատ հետաքրքիր անցավ: Ճիշտ է երեխաները անծանոթ էին, բայց քիչ-քիչ մերվեցին և հիմա իրենց շատ լավ են զգում: Սկզբում ներկայացրեցինք կրթահամալիրի բոլոր կայքերը, ուսումնասիրեցինք միջին դպրոցի կայքը: Երեխաները կարծիքներ ավելացրեցին իրենց հավանած նյութերին: Սովորողների այս խումբը բաղկացած է 13 անձից: Ես ինքս շատ ոգևորված եմ, քանի որ առաջին անգամ եմ դասավանդում այսպիսի հրաշք երեխաների: Շատ կարևոր եմ համարում այս դասընթացները, թե մասնակիցների և թե ինձ համար: Այսօր երեխաներին սովորեցրինք New Microsoft Word,  New Folder, New Microsoft PowerPoint Presentation համակարգչային ծրագրերը: Այս հնգօրյա դասընթացը կյանքի մեծ փորձ է տալիս, ավելի մղում առաջ գնալու: Նրանք մեծ սիրով են աշխատում, շատ տպավորված են և փորձեցին կիսվել նյութի միջոցով: Հանդիպումներն ավելի անմիջական դարձնելու համար ես գրեցի իմ ծրագիրը, որի մեջ ներառեցի տարբեր զվարճալի և տրամաբանական խաղեր: Իսկ այսօր մենք բացի համակարգչային դասընթացների ուսուցումից խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ, որի միջոցով երեխաները սկսեցին ավելի լավ ճանաչել միմյանց, պարեցինք, երգեցինք: Որպեսզի երեխաները չմոռանան դասընթացների ժամանակ սովորած թեմաները, մենք նրանց տնային առաջադրանքներ ենք տալիս: Մի խոսքով մեզ մոտ  դասընթացները շատ հետաքրքիր են անցնում: