• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտասահմանյան դպրոցների կենտրոնի մասնագետ-խորհրդատու Անժելա Շմիթը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Օգոստոսի 2-ին մեդիակենտրոնի հյուրերն էին Արտասահմանյան դպրոցների կենտրոնի մասնագետ-խորհրդատու, «Գերմաներեն լեզվի  դիպլոմ» ծրագրի ղեկավար Անժելա Շմիթը իր գործընկերուհու հետ: Ծրագրի հիմնական նպատակը գերմաներեն լեզվի տարածումն է, գրագետ ուսուցանումը:

Ծրագիրը լայն հնարավորություն է տալիս` լավ մասնագիտական կրթության, վերապատրաստումներ Գերմանիայում և այլն: Ծրագիրը համաձայնեցված է ՀՀ ԿԳՆ-ի հետ:

Դիպլոմի առկայությամբ հնարավոր է բոլոր եվրապական գերմանախոս երկրներում առանց քննությունների ընդունվել ԲՈՒՀ:

Մանրամասնություններին տեղեկանալով` տիար Բլեյանը քննարկումների արդյունքում վսահեցրեց, որ նրանք կունենան մեր կրթահամալիրի աջակցությունը: Դե, դա հասկանալի է, mskh-ցիները հետաքրքիր, նոր և ստեղծագործ ծրագրերի առաջինը կրողներից են: