• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 1-12-րդ դասարանների սիրելի սովորող

 

2011-2012 ուստարում կրթահամալիրում ոչ միայն խրախուսվելու է, այլև ապահովվելու է նեթբուք-նոթբուքերի գործածումը տանը և դպրոցում, որպես արդյունավետ ուսուցման և ստեղծագործական ինքնազարգացման հարմար միջոցներ:

Սա կարվի 2 եղանակով, 1-12-րդ դասարանում սովորողները իրենց ազատ ընտրությամբ կձևավորեն «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի դասարաններ: Այդ ծրագրի մասին մանրամասն նայենք mskh.am –ի «Նոթբուքն ինձ դասընկեր» ենթակայքում: Մյուս եղանակը սովորողների խմբի կողմից նոթբուք-նեթբուքի ազատ գործածումն է դասարաններում, ուսումնական բոլոր պարապմուքների ժամանակ: Ինչպես գիտեք, մեր երաշխավորում ենք դրանց անվտանգությունը, պահպանությունը դպրոցում:

Ձեզ առաջարկում ենք ընտրել նոթբուք կամ նեթբուք (պարամետրերը և գները տեսեք կցված ֆայլում)։ Դրանք տրամադրելու և դրանց երաշխիքային սպասարկումը 24 ամիս իրականացնելու է «Յունիքոմփ» ֆիրման։ Ծրագրի գործընկեր «Արդշինինվեստ» բանկը մոտ օրերս կտրամադրի ապառիկ վաճառքի պայմանները և գները:

Ա.   1-9-րդ դասարանցիների համար առաջարկում ենք Intel  ֆիրմայի  նեթբուքերը: Երկու նեթբուքերից մեկը մյուսից տարբերվում է իր պտտվող էկրանով և գրիչով: Սա ես համարում եմ էական առավելություն և խորհուրդ եմ տալիս, եթե գնային տարբերությունն անհաղթահարելի չէ, ընտրել պտտվող էկրանովը:

Բ.    9-12-րդ դասարանցիների համար առաջարկում ենք HP ֆիրմայի նոթբուքը: 

Մենք ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ աշխատում ենք Orange ֆիրմայի և «Յունիքոմփ» ֆիրմայի հետ որակյալ, հուսալի անլար ինտերնետ ունենալու համար:

Այսօր մենք իմացանք, որ HP ֆիրման մեզ անվճար տրամադրել է հզոր սերվեր: Շարունակում ենք  մեդիագրադարանի ստեղծման աշխատանքները:

Որպեսզի «Յունիքոմփ»-ը կարողանա Intel-ին և  HP-ին ներկայացնել կրթահամալիրին անհրաժեշտ նոթբուք-նեթբուքերի քանակը, ապահովի դրանց տեղափոխումը Երևան, խնդրում եմ այսօրվա դրությամբ կատարել անհատական որոշում և էլեկտրոնային եղանակով տեղեկացնել Ձեր դպրոցի գրասենյակ։

 

Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի դպրոցների էլեկտրոնային հասցեները.

Նոր դպրոց-պարտեզ - [email protected]
Դպրոց -պարտեզ[email protected]
Գեղարվեստի դպրոց-պարտեզ - [email protected]
Հիմնական դպրոց - [email protected]
Միջին դպրոց - [email protected]
Ավագ դպրոց-վարժարան - [email protected]
Գեղարվեստի ավագ դպրոց - [email protected]
Արհեստագործական ավագ դպրոց - [email protected]