• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խիստ օգտակար սեմինար

 

 Հուլիսի 28-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ        «Գլոբալ Գիվինգ» կազմակերպության կազմակերպած սեմինարը: Սեմինարի նշանաբանն էր` Ընդլայնիր հասանելիությունդ, թեման`Օնլայն ֆոնդռեյզինգ ( առցանց դրամահավաք ): Սեմինարին մասնակցեց նաև «Կրթասեր» հասարակական կազմակերպությունիցԱրտեմ Ալեքյանը:
«Գլոբալ Գիվինգ» կազմակերպությունը կարծես մի հարթակ-տարածք  լինի որտեղ հնարավորություն են ունենում հանդիպելու դոնորները (հիմնականում անհատներ) և դրամի կարիք ունեցող կազմակերպությունները`իրենց ծրագրերով:
Որպեսզի կարողանաս ամբողջությամբ օգտվել հարթակի ընձեռած հնարավորություններից, գումարային բոնուս-մրցանակներից և դրամահավաքության այլ գործիքներից անհրաժեշտ է  գրանցվելուց հետո 1 ամսում իրենց որոշակի աջակցությամբ կարողանաս 50 տարբեր դոնորներից հավաքել 4000 Ամն դոլլարի չափ գումար: Կարելի է ասել, օգնում են նրանց` ովքեր իրենք իրենց են օգնում:
Սեմինարի ընթացքում  տրվեցին բազմաթիվ օգտակար խորհուրդներ`արդյունավետ օնլայն դրամահավաք կազմակերպելու ուղղությամբ: Այս ամենը կարող է հատկապես օգտակար լինել հոկտեմբերին կրթահամալիրի նախաձեռնած դրամահավաք-մարաթոնի հաջող անցկացմանը: