• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորելու ներքին մղում. ինքնավարություն. ստեղծականություն։ 5-12 ապրիլի

Սիրելի սեբաստացիներ, ընտանեկան դպրոցի հարգելի գործընկերներ, հեռավար-առցանց ուսուցման սեբաստացի դպրոցների բոլոր տարիքների սովորողներ և բոլոր կարգերի ուսուցիչներ, այս արտակարգ իրավիճակում կրթահամալիրն էլ ունի իր շտաբը, պարետատունը։ Մենք կրթահամալիրի մանկավարժական խորհրդի մշտական առցանց քննարկման ռեժիմում կարգավորում ենք մեր գործունեությունը։
Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման մի շաբաթ էլ մնաց ետևում։ Շնորհակալ եմ համատեղ-համերաշխ աշխատանքի համար։ Ապրիլի 6-10-ը մեր ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի նոր շաբաթվա գործունեությունն է, որի կարգավորումները հարմար գտա ներկայացնել իմ այս սուրհանդակով։ Կարդացեք այն հղումներով, ինչպես նաև սուրհանդակի վերջում բերված հրապարակումներով։
«Ընտանեկան կալանքում» բոլորս ապրում ենք առանց հանգստյան օրերի. այնպես որ այս շաբաթ-կիրակին սուրհանդակով, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցի ուղեցույցով որոշված նախապատրաստության համար է, որը ենթադրում է հետևողական բարեխղճություն։ Մենք բոլորս մշտական կապի մեջ ենք՝ պատրաստ միմյանց օգնելու և ընդառաջ գնալու, հատկապես որ այս շաբաթն ունի «Ձոն» ստուգատեսի ապրիլյոթյան և Զատկական տոնի ապրիլտասներկուսյան հարթակները։

Կրթահամալիրի տնօրեն-պարետ՝ Աշոտ Բլեյան

Կրթահամալիրում մշակվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի  2-5 տարեկանների, 6 տարեկանների, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարանների, նախնական և միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության սաների-սովորողների համար ապրիլի 6-ին սկսվում է ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի նոր շաբաթը։ Մարտի 30-ապրիլի 3-ի գործունեության արդյունքում անում ենք շեշտադրում, լրացում, պարզաբանում կրթահամալիրում մարտի 30-ից ընտանեկան հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման, 2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի դիտարկման ուղեցույցներում։

  • Շեշտում ենք սովորողի ինքնուրույնությունը, այն, որ նա իր ընտրած կրթության հեղինակն է և կազմակերպիչը։ Որպես ապրիլի օրացույցում կրթահամալիրային նախագիծ՝ շեշտում ենք սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի կազմակերպման հեռավար-առցանց ստուգատեսը։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը՝ նրա նախասիրությունը, պիտի որ արտահայտվի նաև նրա ինքնակրթության, ընտանեկան նախագծերում։ Շեշտում ենք ընտանեկան նախագծերի, ինքնակրթության նախագծերի կարևորությունը ընտանիքում գործող դպրոցում։ Այդ նախագծերը առանձին փաթեթներով պիտի լինեն դասվարների, կազմակերպիչների բլոգներում, դպրոցների ենթակայքերում, մեդիագրադարանում։
  • Որպես ուղեցույցի լրացում։ Կարևորում ենք առաջիկա շաբաթում ընտանեկան հեռավար-առցանց դպրոցում սովորողի ուսումնական աշխատանքի գնահատման՝ այդ թվում՝ նաև ինքնագնահատման, ընտանեկան գնահատման գործիքների, ցուցանիշների մշակումը, ըստ կրթական ծրագրերի, ըստ սովորողի անհատական պլանի չորս բաղադրիչների։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված ուսումնական երրորդ շրջանի մի մասն է ընտանեկան հեռավար-առցանց դպրոցը։ Այս շրջանում ըստ շաբաթների սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը ուսումնական շրջանի ամփոփման մեջ կարևոր կշիռ կունենա։
  • Որպես պարզաբանում։ Այսօր-վաղը՝ ապրիլի 4-5-ին, հրապարակվում են սովորողի, ուսուցչի առաջին շաբաթվա ամփոփում շաբաթվա օրագրերը։ Դրանք պիտի պարունակեն նաև ընտանեկան դպրոցների բարելավման առաջարկներ։

Ընտանեկան դպրոցների գործունեության մեջ  այս շեշտադրում-լրացում-պարզաբանումների արտացոլման դիտարկումը բլոգներում՝ 3-12-րդ դասարանցիների, քոլեջի սովորողների, մանկավարժական աշխատողների բլոգներում, հանձնում ենք Արմինե Թոփչյանին, երկարացված օրվա ճամբարի կազմակերպչներին։

Ինչպես մշակումներ անելիս, այնպես և դիտարկելիս ավելորդ չի լինի անդրադարձը նաև հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման նախորդ ուղեցույցներին.