Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկեց «Ձմեռային փառատոնը»։ Երեսուն տարատարիք քանդակագործներ Արատեսում են: Նախագծային կազմում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակի ընտրությամբ խմբի սովորողները, Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի քանդակի եւ գեղանկարի ֆակուլտետների ուսանողները՝ քանդակագործ Ալբերտ Շաբոյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ ազատ արվեստագետներ՝ Մուշեղ Բարսեղյանը, Տրդատ Գալստյանը։
Ամենամյա դարձած եզակի փառատոնը ողջունելու եկավ Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Հուսիկ Հարությունյանը։