• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Փետրվարիկ» ստուգատես. թումանյանական մեդիաայբբենարաններ

Ստուգատեսային հերթական հինգշաբթին մեդիատեխնոլոգիական էր։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն իրենց անհատական մեդիագործիքներով՝ Paint նկարչական ծրագրով, նկարեցին իրենց սիրելի թումանյանական հերոսներին և մուտքագրեցին նրանց անունները։ Ավելին՝ Դիանա Գևորգյանի բլոգում:

Հարավային դպրոցի 5-6 տարեկանները մուտքագրում են իրենց ծանոթ բառերը, փորձում են կարդալ, ուսուցիչների օգնությամբ մուտքագրեցին հեքիաթների վերնագրերը: Ավելին՝ Լուսինե Հակոբյանի բլոգում: