• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդեն Ասկերանում ենք

Գնացինք Ասկերան: Ասկերանի դպրոցը ունի շատ զարգացած համակարգչային սրահ:

Այսօրվա դասը բացեցինք ընկեր Մերիի հետ` երգելով «Անտիվիրուս Կոմիտաս» երգերից: Երգելուց հետո ցույց տվեցինք մեր պատրաստած տեսաֆիլմերը:

Տիար Բլեյանը, ինչպես միշտ, խոսեց մեդիայի և նրա առավելությունների մասին: Տիար Բեյանը արցախցի սովորողներին առաջարկեց մասնակցել մեր մեդիաօլիմպիադաներին և պատրաստել նյութեր Ասկերանի մասին: Վերջում էլ գնացինք նրանց համակարգչային սրահ, ցույց տվեցինք mskh.am-ը և պատմեցինք մեր կայքի մասին: