• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև…

Ես ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեցի Ձեր դպրոցի (արդեն երազանք է դառել, որ մի օր էլ,գուցե, ասեմ իմ դպրոցի) զարգացման ծրագրերը, ուսումնական պլանները: Անկեղծ ասեմ հիացած եմ.  պարոն Բլեյանը ձեռնարկել է շատ ռիսկային ու պատասխանատու գործ, որը, Փառք Աստծո, պսակվել է հաջողությամբ` ի նպաստ մեր երեխաների ու մեր պետության: Մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մի դպրոց, որը զերծ է Սովետի կարծրատիպերից, ապագայի դպրոց է սա, երազանքների: Մի պահ, եթե հիշենք մեզ, ինչքան ենք երազել նման դպրոցի մասին, այն ժամանակ դա հեքիաթի էր նման, ու հիմա իմ երեխան կարող է սովորել այդ հեքիաթային դպրոցում:

Այս դպրոցում և ուսուցիչը, և աշակերտը ձգտում են կատարելության, այդ խթանիչ ուժը ստիպում է անընհատ աշխատել, հետազոտել, փնտրել,որ գտնել, նոր հմտություններ ձեռք բերել, և այդ ամենը երկկողմանի է: Դուք տալիս եք գիտելիքներ երաժշտության մասին, արվեստի, ամուր հիմքերի վրա եք դրել ֆիզիկական դաստիարակությունը, չեք անտեսել լողն ու երեխաների առողջությունը, աշակերտներին տալիս եք ընտրության հնարավորություն, որը եզակի է այսօրվա մեր իրականության մեջ: Եզակի է նաև մեդիակրթությունը, որին դուք այդքան ուշադրություն եք դարձնում: Դուք ուսուցչին տալիս եք հնարավորություն դասաժամը և առարկան ավելի հետաքրքիր դարձնել` օգտագործելով դիտակտիկ նյութեր, լրացուցիչ տեղեկություններ տարբեր աղբյուրներից:

Մկրտչյան Նարինե