• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային օլիմպիադայի առաջադրանք 4-6-րդ դասարանցիների համար

1.Նա հայտնի է իր հայտնագործություններով ու բացահայտումներով:

2.Նա ծնվել է 1451թ օգոստոսի 25-ին Ջենովա քաղաքում:

3.Իսպանիայում և Ամերիկաներում հոկտեմբերի 12-ը նշվում է որպես նրա օր:

4.Նրա ողջ գործունեությունը ֆինանսավորվել է Իսպանիայի Իզաբելլա թագուհու կողմից:

5.Հիսպանիոլա կղզու վրա նա նախաձեռնեց  իսպանական գաղութացման ընթացքը:

6.Նա Հյուսիսային Ամերիկան շփոթելով Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ այնտեղի բնիկներին անվանեց <<Հնդիկներ>>

Ո՞վ է նա

Հուշում`

Երբ նա արքունիքում է եղել,պնդել է թագուհուն, որ իր համար անհնարին  ոչինչ  չկա: Թագուհին այդ ժամանակ տվել է առաջադրանք` նրան հանձնել է մեկ ձու և պահանջել, որ այն ուղիղ կանգնեցնի սեղանին:

Նա առանց երկար մտածելու, վերցրել է ձուն և այն կոտրելով կանգնեցրել է սեղանին:

Թագուհին տեսնելով դա`ֆինանսավորել է նրա ճանապարհորդությունը:

Գուշակեցի՞ր ում մասին է խոսքը…
Այժ մփորձիր Power Point ծրագրով նրա մասին պատմող հետաքրքրաշարժ նյութ պատրաստել` օգտագործելով, իհարկե, համապատասխան նկարներ: