Աշխատանքի նկարագրությունը՝
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կրթահամալիրի գնումների կազմակերպում.
- կրթահամալիրին հետաքրքրող ապրանքների, ծառայությունների՝ շուկայում առկա առաջարկների ուսումնասիրություն.
- կրթահամալիրին անհրաժեշտ գնումների վերաբերյալ տեղեկատվության տարածում։
Ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն.
- գնումներ համակարգողի որակավորում (գնումների որակավորված համակարգողների ցուցակում ընդգրկվածություն).
- ՀՀ օրենսդրության բազային իմացություն.
- խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ.
- ռուսերենի և անգլերենի իմացություն.
- համակարգչի իմացություն՝ MS Office փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի իմացություն), Internet ծրագրերին տիրապետում։
Կրթահամալիրում աշխատողի ընդունելության բաց համակարգին մասնակցելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: