• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստանում սողունների խայթոցների թվի աճ է նկատվում

Միդոյան Արարատ, 7-րդ դասարան

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում սողունների խայթոցների թվի աննշան աճ է նկատվում։Այս մասին տեղեկացրեց Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Եթե 2010-ի հուլիսին գրանցվել էր թունավոր սողունների խայթոցի 16-17 դեպք, ապա այս տարի դրանք արդեն 18-19 են։ Հատկանշական է, որ այս տարի օձերի խայթելու ամենամեծ թվով դեպքերը գրանցվում են Սյունիքի մարզում։ Այս պահի դրությամբ, օրինակ, կապանցի կին մի պացիենտ ունենք, ում վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է թունավոր միջատների՝ կարիճների եւ մորմերի խայթոցներին, ապա դրանք այնքան էլ շատ չեն։ Սև կարիճի խայթոցի ոչ մի դեպք, օրինակ մինչ այս պահը չի գրանցվել»,- փաստեց Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ ստացիոնար բուժում մինչ այժմ ստացել է կարիճի խայթոց ստացած ընդամենը 2 պացիենտ։

Անդրադառնալով ամռան ամիսներին գրանցվող սննդային թունավորումներին՝ հանրապետության գլխավոր թունաբանը հատկանշական համարեց, որ դրանց թվում զգալի տեղ են զբաղեցնում հատկապես սնկից թունավորման դեպքերը։ «Կարելի է ասել՝ այս տարի սնկից թումավորման դեպքերի ավելացում չի նկատվում։ Թվերը գրեթե նույնն են, ինչ անցած տարի։ Սակայն առավել ամբողջական պատկեր այս առումով կունենանք միայն աշնանը»,- նկատեց մասնագետը։

Նշենք, որ մայրաքաղաքում հուլիս ամսվա դրությամբ գրանցվել է օձերի խայթոցի 2 դեպք։ Մեկ դեպք ավարտվել է մահվան ելքով։

Աղբյուրը NEWS.am-ից