• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հավաք Մեդիակենտրոնում

Ժամը 11:00-ին, Արցախ մեկնող խմբի անդամները, ոչ ամբողջական կազմով, հավաքվեցին Մայր դպրոցում` գրադարանում: Հետո գնացինք  Մեդիա կենտրոն, ուր տիար Բլեյանը զրուցում էր Իզմիր մեկնող խմբի անդամների հետ: Փոքր ինչ սպասելուց հետո, նրանց հավաքը ավարտվեց, սկսվեց մերը: Ընկեր Նունեն մեզ ծանոթացրեց նախագծի հետ, հետո հանձնարարեց տեղեկություններ հավաքել այն տարածքների ու դպրոցների մասին, որտեղ մենք լինելու ենք: Մենք փնտրեցինք ինտերնետում, բայց շատ քիչ տեղեկություններ հանեցինք: Մեր խմբի մեծերը` Վահեն ու Հովիկը,  առաջարկեցին լուսանկարները անել տեղում և տեսանյութերը պատրաստել ճամփորդության ընթացքում:

Ես ընտրել եմ նեթբուքով դասարան և ուրախացա, երբ  ինձ էլ  առաջարկեցին միանալ այդ խմբին: Ասեմ նաև, որ շատ անգամ եմ լսել Արցախի մասին և շատ ուրախ եմ,  որ տեսնելու եմ Արցախը: