• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

A-politic Աշոտ Բլեյանի հետ. անոնս

A-politic հաղորդաշարի հերթական զրույցի թեման է հանրակրթության բարեփոխումը և այն խոչընդոտները, որոնք հանդիպում են դրա ճանապարհին:

Ո՞րն է ուսուցչի դերը 21-րդ դարում:
Արդյո՞ք գնահատականները, ատեստատները, դիպլոմները չեն կորցրել իրենց նշանակությունը:
Պե՞տք է, արդյոք, ատեստավորել ուսուցիչներին:
Ինչո՞վ է սպառողների դպրոցը տարբերվում ստեղծարար դպրոցից:
Ինչպե՞ս պետք է վարվել փոքրաթիվ աշակերտներով դպրոցների հետ:
Հնարավո՞ր է, արդյոք, մեկտեղել ուսուցիչների, ծնողների և աշակերտների ջանքերը, ի՞նչ է նշանակում ընտանեկան դպրոց: Ինչպե՞ս կարելի է լրացնել ուսուցիչների պակասը:

Զրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Հաղորդումը Factor TV-ի եթերում դիտեք շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21։00-ին:

Աղբյուրը՝ factor.am