• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես նորեկ եմ...

Բարև, «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրին: Ես Էմմա Սաֆարյանն եմ: Առաջին տարին է, որ պիտի սովորեմ այս կրթահամալիրում: Կրթահամալիրի մասին տեղեկացել եմ ընկերուհուցս` Էլենից: Ընտրել եմ մեդիատեխնոլոգիաների, լրագրության և օտար լեզուների խորոցված ուսուցման դասարանը: Ասեմ նաև, որ անգլերենն իմ տարերքն է: Հիմա էլ ես ու  Էլենը, միասին նստած, նշում ենք իմ պրեմիերան` իմ գրած  առաջին նյութը կրթահամալիրի վերաբերյալ: Առաջին անգամ, երբ մտա դպրոց, միանգամից մարմարյա սրահն ու ինձ շա՜տ հարազատ ռոկ-ռեփ փառատոնի կիթառներն ու նոտաները աչքս ծակեցին: Հետո էլ, կայքի նյութերը կարդալով հասկացա, որ ինձ նման գժերի շաաա՜տ կհանդիպեմ այստեղ: Բա համակարգիչնե՜րը, ինչքա՜ն շատ էին: Բա գրադարա՜նը` հյուրասեր, ուրախ:  Մի խոսքով՝ գտել եմ իմ տեղը, գտել եմ ամենալավը: 
Հարգանքներով` գիժ ու խելառ ձեր Էմմիկ…