• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական ճամբար-ֆլեշմոբ

Հրավիրում ենք մանկավարժական եռօրյա ճամբար՝

  • Վաղաշենի արշավախմբային-բնապահպանական ճամբարում՝ օգոստոսի 16-18
  • Արատեսի դպրական կենտրոնում՝ օգոստոսի 17-19
  • Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում՝ օգոստոսի 17-19։

Ճամբարի մասնակիցները կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Գագարին» կլաստերի, Վայոց ձորի մարզի փոքրաքանակ դպրոցների մանկավարժական աշխատողներ են, հրավիրյալներ։ Ճամբարը բաց է հանրապետության այլ դպրոցների, կրթական ՀԿ-ների, կրթության ոլորտը համակարգող պետական, մարզային, համայնքային կառույցների աշխատողների համար, ում հետաքրքիր է ուսուցման ճամբարային կազմակերպումը։ Մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են լինել մեկից ավելի ճամբարում՝ անցնելով Վաղաշենից Արատես, Արատեսից Արտավան։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Ճամբարի բովանդակությունը

  • ճամբարը՝ որպես ուսումնական յուրահատուկ միջավայր.
  • հայրենագիտություն.
  • հեղինակային մանկավարժության աջակցությունը գյուղական դպրոցին։

Մասնակիցներին ներկայացվող պահանջներ՝

  • մանկավարժությամբ, մանկավարժական խնդրով գործուն հետաքրքրվածություն.
  • մանկավարժական-հետազոտական աշխատանքի փորձ.
  • հայրենագիտական արշավի (քայլքի, վերելքի-վայրէջքի) պատրաստակամություն։