• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա <<Ամառ>>- մայրենի

ա. Ո՞ր բառն է ամենազորեղը:
1. ժպտալ
2. ծիծաղել
3. քրքջալ
4. հռհռալ
բ. Ո՞ր բառն է ամենալիաթոքը:
1. ցնծալ
2. հրճվել
3. ուրախանալ
4. աշխարհով մեկ լինել
գ. Ո՞ր բառն է ամենազուսպը:
1. պաշտել
2. երկրպագել
3. համակրել
4. սիրել
դ. Ո՞ր բառն է ամենածայրահեղականը:
1. քանդել
2. խարխլել
3. ավերել
4. հողմացրիվ անել
ե. Ո՞ր բառն է ամենադաժանը:
1. անգութ
2. ժանտ
3. արյունարբու
4. անողոք
զ. Ո՞րն է ամենագեղեցիկը:
1. խորոտիկ
2. չքնաղագեղ
3. բարեդեմ
4. հուրի-փերի
է. Ո՞րն է ամենախելացին:
1. ներհուն
2. ունակ
3. հանճարեղ
4. տաղանդավոր
ը. Ո՞րն է ամենաազնիվը:
1. արդարամիտ
2. անաչառ
3. սրբաբարո
4. ճշմարտասեր

Գունավորի՛ր ճիշտ պատասխանը:
Փորձի՛ր մտածել համանման առաջադրանքներ:
Փորձիր լուսանկարչական ապարատի միջոցով ստանալ ճիշտ պատասխաններն արտացոլող լուսանկարներ և Power Point ծրագրով պատրաստի՛ր նյութ, որտեղ ընդգրկված կլինեն և՛ հարցերը, և՛ գունավորած ճիշտ պատասխանները, և՛ քո կողմից արված լուսանկարները:
Հորինի՛ր պատմություն` օգտագործելով բոլոր ճիշտ պատասխաններնդ ու լուսանկարներդ: Հորինածդ պատմությունը ներկայացրո՛ւ Movie Maker ծրագրով: