• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ». պատասխան

Առողջ ե±նք ապրում

Մեդիաօլիմպիադայի առաջադրանքները  կարդալու ընթացքում, կարդացի նաև  առողջ ապրելակերպին վերաբերող առաջադրանքը և սկսեցի մտածել դրա շուրջ: Հետո որոշեցի գրել այդ մասին:

Մինչև  իմ կարծիքինանցնելը, ուզում եմ հարցնել Ձե`զ սիրելի ընթերցող` Դուք երբևէ մտածել եք այս հարցի շուրջ: Արդյոք Ձեզ բավարարո±ւմ է Ձեր այժմյան ապրելակերպը: Ձեզ դո±ւր է գալիս այն սնունդը, որը դուք օգտագործում եք, կամ այն աղտոտված օդը, որը Դուք եք շնչում:

Իսկ իմ կարծիքը այս հարցի շուրջ  հետևյալն է.

Ինձ, իհարկե, դուր չի գալիս այսպիսի  ապրելակերպը, բայց… Միայն ես կամ  մի քանի հոգի ոչինչ անել չենք կարող: Հայ հասարակության մեջ արդեն ձևավորված է աղտոտելու բնազդը: Օրինակ` ինչպե±ս կարելի է աղբ նետել գետնին, եթե կարող ես աղբը ձեռքիդ մի երկու քայլ անել ու նետել աղբարկղը: Կամ չզգուշացնել մի քաղաքացու կամ զբոսաշրջիկի, ով աղբ է նետում գետնին: Ինչպե±ս թողնել, որ ինչ որ մեկը ծխախոտ օգտագործի քեզ մոտ, խաղալով և իր, և քո առողջության հետ: Ինչպե±ս գնալ քաղաքից դուրս ու թողնելով քո իսկ թափած աղբը այնտեղ, վերադառնալ` աղտոտելով օդը ու միևնույն ժամանակ մտածել, որ մաքուր օդ է շնչել: Ինչպե±ս ոչնչացնել կենդանիներին սեփական քաղցդ բավարարելու, կամ ինչ որ բնական մորթիներով բաճկոն հագնելու համար, երվ նրանք կարող էին ավելի մեծ օգուտ տալ: Ու,վերջապես ինչպե±ս կարելի է հանգիստ ապրել մի վայրում, ուր կառուցում են այդքան շատ շենքեր:

 

Այ, հենց սա է անառողջ ապրելակերպը: Իսկ հենց այս ամենի մեղավորը մենք ենք: Մեղավորը մարդն է, որ այդքան անխիղճ է վարվում իր իսկ նկատմամբ: Իսկ դուք չեք տեսնո±ւմ, որ մարդը ոչնչացնում է բնությունը: Չե±ք տեսնում, որ քանդում է բնականն ու դրա փոխարեն ստեղծում ինչ որ արհեստական կառույցներ: Այս ամենը կատարվում է մեզ հետ ու ամենազարմանալին այն է, որ դա որոշ մարդկանց չի էլ անհանգստացնում: Նրանք դրան նայում են որպես քաղաքի եվրոպականացում, բայց չեն հասկանում, որ այդ §եվրոպան¦ իր տված օգուտից կրկնապատիկ չափով վնաս է հասցնում բոլորիս: Եվրոպացին օգտագործում է արհեստական ու գիրացնող մթերք, կամ այլ կերպ ասած ֆասթ ֆուդ ու  արդյունքում ձեռք բերում մի շարք հիվանդություններ: Բայց այդ նույն եվրոպացին երբեք գետնին աղբ չի նետում ու չի աղտոտում իր շնչած օդ ու քաղաքը: Կամ քաղաքում հեծանիվներով է շրջում, քանի որ դա քիչ թե շատ օգնում է օդի չաղտոտվելուն: Իսկ դրան հակառակ, շուտով Երևանի նախկին վարդագույն քաղաք անվանը կգա փոխարինելու ԱՂԲԱՆՈՑ անունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի կարող դառնալ Եվրոպա, երբ կոչվում է Հայաստան: Քանի որ դրանով կվտանգենք միայն մեր կյանքը, քանի որ եվրոպացին այդքան էլ առողջ չէ, իսկ մենք ուզում ենք ամեն կերպ §նմանակել¦ նրանց:

 Համոզվեցի±ք, որ մենք ապրում ենք ոչ առողջ ապրելակերպով: Բայց անառողջ ապրելակերպ է նաև սպորտով քիչ զբաղվելը: Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն զբաղվում դրանով: Կարելի է այդքան չնստել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, ու դրանով չվատացնել նաև տեսողությունդ: Հենց նոր հասկացա, թե ինչքան անառողջ կյանքով ենք ապրում մենք ու հասկացա նաև, որ դրան նայում ենք մատների արանքով: Արդեն ժամանակն է: Սկսեք ապրել այն ապրելակերպով, որը առողջ եք համարում, որովհետև դրա սահմանումը իմ կարծիքով չի կարող լինել: Իսկ եթե նույնիսկ լինի, դա չի կարող վերաբերել բոլորին: