• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ»-մաթեմատիկա

 

Խնդիր 1              / 4-6-րդ դասարանների համար/

Երեք հոգնած ճանապարհորդ որոշել են գիշերել մի պառավ կնոջ տանը: Երեկոյան պառավին կարտոֆիլ են տալիս եփելու, իսկ իրենք քնում են:

Ճանապարհորդներից մեկը գիշերն արթնանում է և տեսնում կարտոֆիլը եփած: Այն բաժանում է երեք հավասար մասի, մի մասը ուտում է ու քնում:

Որոշ ժամանակ անց արթնանում է երկրորդը և կարծելով, որ ինքն առաջինն է արթնացել, եղած կարտոֆիլը բաժանում է երեք հավասար մասի, մի մասն ուտում է, քնում: Արթնանում է երրորդը և վարվում  նախորդների նման: Առավոտյան, երբ բոլորն արթնանում են, մնացած է լինում այնքան, որ ամեն մեկը ստանում է երկուական կարտոֆիլ: Երկու հատ էլ հասնում պառավին: Ճանապարհորդները քանի՞ կարտոֆիլ էին տվել եփելու:

Փորձել նկարել խնդիրը,,փոքրերը point ծրագրովիսկ մեծերըֆիլմի տեսքով:

                                         

Խնդիր 2

-Տատի ջան, քանի՞ ընկույզ կա տոպրակում:

-Ես լավ հաշվել չգիտեմ, բայց գիտեմ, որ երբ երկու տեղ եմ բաժանում, մեկ ընկույզ է ավելանում, երեք տեղ եմ բաժանում, մեկն է ավելանում, թե չորս, հինգ, վեց տեղ եմ բաժանում, էլի մեկն է ավելանում: Հա’, էն էլ ասեմ, որ տոպրակս 100 ընկույզից ավել չի տանում: Ով իմանա, թե քանի՞  ընկույզ կա, բոլորն էլ իրեն կտամ:

Երեխան չկարողացավ : Գու՞ ցե, դուք օգնեք:

Փորձել նկարել խնդիրը,,փոքրերը point ծրագրովիսկ մեծերըֆիլմի տեսքով:

 

Խնդիր 3

Մի կին արկղով ձու էր տանում շուկա: Նույն սայլում նստած էին նաև 7-ը երեխա: Նրանցից մեկը հարցրեց.

-Տատի’, քանի՞ ձու կա արկղում:

-Ավելի լավ է դուք իմացեք: Եթե ձվերը երկուսիդ վրա բաժանեք, կստանաք հավասար թվով: Եթե երեքիդ վրա բաժանեք, էլի հավասար թվով ձու կստանաք: Ձվերը հավասար կբաժանվեն նաև չորսիդ, հինգիդ և վեցիդ մեջ: Բայց, թե ուզեք յոթիդ մեջ բաժանել, ապա մի ձու էլ ինձ կմնա:

Երեխաներն ամբողջ ճանապարհին փորձեցին ու գտան ձվերի քանակը: Իսկ դուք կարո՞ղ եք:

 Փորձել նկարել խնդիրը,,փոքրերը point ծրագրովիսկ մեծերըֆիլմի տեսքով: