• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես էլ եմ ուզում ասել

 Բարև բոլորին, ուրախ եմ, որ աշխատում եմ կրթահամալիրում, որը մեզ ամեն անգամ զարմացնում ու հիացնում է  իր համերաշխությամբ ու մեծ սիրով, որ կրթահամալիրի բնակիչները տածում են միմյանց հանդեպ: Հաճախակի են կազմակերպվում ճամփորդություններ, ճամբարներ, որի ժամանակ ավելի լավ ես սկսում ճանաչել ընկերներիդ, սովորողներին ու ամեն անգամ հաճելիորեն զարմանում ես, թե ինչ լավն են: Սա է իսկական դպրոցը, որը շենքից դուրս է, անսահման տարածության վրա, ուր քեզ մենակ ու տխուր չես զգում, ուր քեզ միշտ օգնում  ու հասկանում են: Կարծում եմ, որ նա, ով կրթահամալիրում չի սովորում, կամ աշխատում մի մեծ ու կարևոր բան է կորցնում, դա շատ անկեղծ եմ ասում: