• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան. Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հարգելի գործընկեր, բարեկամ, մայիսի 13-ին, ժամը՝ 14:00, Հեղինակային մանկավարժության հեղինակների 17-րդ ստեղծագործական հավաքին օտար լեզու դասավանդողները պատասխանում են այն հարցին, թե ինչն է հեղինակայինը օտար լեզուների դասավանդման իրենց աշխատանքում, իսկ մասնակից սովորողները ցույց են տալիս իրենց ուսումնառության արդյունքները:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու:

Կլոր սեղանի ներկայացման բովանդակային ուղղությունները՝

  • 21-րդ դարին բնորոշ ուսումնական միջավայրի ստեղծումը
  • ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (կրտսեր դպրոց)
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (Միջին և Ավագ դպրոցներ)
  • Կրթահամալիրում օտար լեզուների ուսուցումը բլոգային և նախագծային է
  • Օտար լեզուների ուսուցումը նախագծերով
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող
  • Քննարկումները և բանավեճերը՝ որպես խոսքի զարգացման միջոց
  • Ուսպարապմունքներ արտասահմանյան երկրների մասնագետների հետ
  • Հայերենից օտար լեզուներ թարգմանությունները՝ որպես Հայաստանը, հայ մշակույթը օտարերկրացիներին ներկայացնելու միջոց
  • Կրթահամալիրի սովորողները իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում

 

Համակարգումը՝ Յուրա Գանջալյանի:

Ավելին՝ բլոգում: