• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հավիրում պարտիզպանի։

Աշխատանքի նկարագրությունը՝

  • կրթահամալիրի մասնաճյուղի բակի-պարտեզի, կանաչ լանջերի ամենօրյա խնամք,
  • բակում, պարտեզում սովորողների պարտեզապուրակային նախագծերին աջակցություն, նախագծի ղեկավարում,
  • ձմեռային շրջանում նաև մասնաշենքի ջեռուցման աշխատանքին մասնակցություն։

Ներկայացվող պահանջները՝

  • պարտեզապուրակային աշխատանքների ժամանակացույցի իմացում, պահպանում,
  • պարտեզապուրակային աշխատանքի հմտություններ,
  • անվտանգ աշխատանքի կազմակերպման հմտություններ, 
  • սովորողների հետ աշխատանքի պատրաստակամություն, 
  • նոր մասնագիտական հմտություններ յուրացնելու պատրաստակամություն։

Կրթահամալիրում աշխատողի ընդունելության բաց համակարգին մասնակցելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: