• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր  

Հաստատված է կրթահամալիրի մասնաժողովում։ 

2021-2022 ուսումնական տարի  

  1. Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցներում սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է նրա գործունեության բոլոր ձևերի արդյունքներով, այդ թվում՝ 

  • ուսումնական առաջին, երրորդ շրջանների առկա, առցանց, հեռավար կազմակերպվող ուսումնական պարապմունքների տարբեր ձևեր, այդ թվում՝ ուսումնական նախագծեր, ճամփորդություններ.  

  • երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանների՝ հունվարյան և հունիսյան ուսումնական ճամբարների ուսումնական նախագծեր,  

  • հայրենագիտական, բնապահպանական, մարզական, ազգագրական, գյուղական, արշավախմբային, 9-11-րդ դասարաններում՝ նաև ռազմամարզական, այլ ճամբարներ, ստեղծագործական հավաքներ. 

  • ուսումնական օրացույցով որոշված շուրջտարյա-ամենամյա հանրակրթական ստուգատեսներ, փառատոներ, մարզատոներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ, արտադրությամբ ուսուցման նախագծեր, 9-12-րդ դասարաններում՝ մասնագիտական կողմնորոշման նախագծեր. 

  • լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանք, ինքնակրթության նախագծեր, առարկայական ֆլեշմոբներ, սովորողի նախասիրությունների զարգացման դասընթացներ, հանրապետական, միջազգային նախագծերի, կրթական փոխանակումների ծրագրերի, կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս լրացուցիչ կրթության այլ ձևերի մասնակցություն։  

  1. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները գրանցվում են նրա անհատական ուսումնական բլոգում (3-րդ դասարանից սկսած), դպրոցի էլեկտրոնային մատյաններում, արտացոլվում են ուսուցիչների, ուսումնական նախագծերի բլոգներում, դպրոցի, ուսումնական կենտրոնի, կրթահամալիրի կայքերում։  

  1. Ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա հավաքի և հունիսյան երկշաբաթյա ուսումնական ճամբարներում կազմակերպվող ամենամյա ստուգատեսների ժամանակ սովորողը ցուցադրում է ուսումնական տարվա ընթացքում իր ձեռքբերումները, ձևավորված-զարգացած կարողությունները, հմտությունները։ 

  1. Ուսումնական գործունեության արդյունքներով սովորողը կարող է պարգևատրվել, կրթահամալիրում սահմանված կարգով ամենամյա անվանական մրցանակ, կրթաթոշակ ստանալ։ 

  1. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման՝ կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է սովորողի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս սովորողի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ Սովորողը կարող է կրկնել նախորդ ուսումնական տարվա նյութը ծնողի դիմումի հիման վրա, մանկավարժական խորհրդի որոշումով, եթե նա երկար ժամանակ բացակայել է, և հնարավոր չի եղել նրա ուսուցումը կազմակերպել տնային, առցանց, հեռավար ձևերով։  

  1. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում 6-12-րդ դասարանում սովորողի 1-ին, 3-րդ շրջանների, տարեկան գնահատման արդյունքներն արտացոլվում են 10 միավորանոց համակարգով։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզից հանրապետության այլ դպրոց, արտերկիր տեղափոխվող 1-5-րդ դասարանցի սովորողի ուսումնական արդյունքները ներկայացվում են 10 միավորանոց համակարգով։  

  1. Նախադպրոցական՝ «5 տարեկանների քառամյա ուսուցում» ծրագրի սովորողն իր, ծնողի, դասվարի համաձայնությամբ շարունակում է ուսումնառությունը ծրագրով ուսումնառության 2-րդ տարվա դասարանում կամ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարանում։  

  1. 1-3-րդ դասարանի սովորողը տեղափոխվում է հաջորդ դասարան սովորողի զարգացման որակական բնութագրի հիման վրա։ Երրորդ դասարանցին ունի ուսումնական բլոգ։ Երրորդ դասարանցին հունիսյան ճամբարում ցուցադրում է առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունները։  

  1. 4-րդ դասարանցին 5-րդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի արդյունքների հիման վրա։ Հունիսյան ճամբարի ընթացքում չորրորդ դասարանցին ցուցադրում է տարբեր առարկաներից իր իմացությունը, հանրակրթական պետական չափորոշիչով որոշված՝ տարրական կրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովումը, լողալու, հեծանիվ վարելու,  առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունների զարգացումը։  

  1. 5-րդ դասարանցին 6-րդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, այդ թվում՝ լրացուցիչ կրթության, մասնակցության արդյունքների  հիման վրա։ Հունիսյան ճամբարի ընթացքում հինգերորդ դասարանցին ցուցադրում է տարբեր առարկաներից, այդ թվում՝ իր ընտրած գործունեությունից, իմացությունը, առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունների զարգացումը, ձայնային և տեսանյութեր ստեղծելու իր կարողությունը։ 

  1. 6-8-րդ դասարանցին հաջորդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների այլ ձևերի, այդ թվում՝ նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության մասնակցության արդյունքների  հիման վրա։  Հունիսյան ճամբարի ընթացքում սովորողը ցուցադրում է տարբեր առարկաներից, այդ թվում՝ իր ընտրած գործունեությունից իմացությունը, առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր հմտությունները, ձայնային և տեսանյութեր ստեղծելու իր կարողության զարգացումը։ 

  1. 9-րդ դասարանի շրջանավարտը ուսումնական օրացույցով որոշված տարեվերջյան «Ելք» ստուգատեսում (քննություն-ստուգարքներ) ներկայացնում է բլոգային առարկայական, նախագծային ներկայացում-պաշտպանություն, հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովում, մեդիագրագիտության հմտություններ։ 
    Սովորողն իր ընտրությամբ կարող է մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. մարտի 287-ի N482-Ա/2 հրամանով որոշված ավարտական քննություններին։ Այդ քննությունները չընտրած սովորողների ավարտական փաստաթղթում քննական առարկաների միավորները տարեկան գնահատականներն են, որոնք համապատասխանեցվում են գնահատման 20 միավորանոց սանդղակին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի  28.05.2020թ. N 07-Ն հրամանում սահմանված կարգով. 

  • «4»-ը համարժեք է «9» միավորին, 
  • «5»-ը համարժեք է «11» միավորին,
  • «6»-ը համարժեք է «13» միավորին,
  • «7»-ը համարժեք է «15» միավորին,
  • «8»-ը համարժեք է «17» միավորին,
  • «9»-ը համարժեք է «19» միավորին,
  • «10»-ը համարժեք է «20» միավորին։ 
  1. 10-11-րդ դասարանի սովորողը հաջորդ դասարան տեղափոխվում է ուսումնական գործունեության ընթացքում հավաքած կրեդիտների հիման վրա։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, նրա ոսումնական այլ գործունեության արդյունքներով, այդ թվում՝ նախագծերի, ստուգատեսների, ցուցահանդեսների, համերգների, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի մասնակցություն։ Սովորողը հունիսյան ճամբարի ընթացքում ցուցադրում է իր կարողունակությունները։ 

  1. Հեղինակային կրթական ծրագրով հեռավար ուսուցման 1-11-րդ դասարանի սովորողը հաջորդ դասարան փոխադրվում է, 4-րդ դասարանում՝ տարրական կրթական ծրագրի շրջանավարտի, 9-րդ դասարանում՝ հիմնական կրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովումը ներկայացնում է սույն կարգով։  

  1. 12-րդ դասարանի շրջանավարտի տարեկան գնահատանիշները նշանակվում են ուսումնական գործունեության արդյունքում հավաքած կրեդիտներով։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, սովորողի ուսումնական այլ գործունեությունների արդյունքների, այդ թվում՝ նախագծային, ստուգատեսների, ցուցահանդեսի, համերգի, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի։ Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ներկայացումը կազմակերպվում է «Ցտեսություն» շուրջտարյա նախագծով։ 
    Շրջանավարտն ավարտական վկայական է ստանում պետական ավարտական կամ միասնական քննությունների արդյունքներով։ 

Իրավական հիմքերը