«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց » նախագծով և «Զատկածեսը Հյուսիսային դպրոցում» ծրագրով ապրիլի 19-ին 4, 5-րդ դասարանների սովորողների հետ տոնեցինք «Սուրբ Զատիկը»: Տոնը հագեցած էր հարության շարականներով, զատկական ծիսական երգերով, պարերգերով, ասիկներով, հանելուկներով, թեմատիկ թատերախաղերով, շատ-շատ համեղ սեղանով և ձվախաղերով:
Տեսանյութը դիտե՛ք Հասմիկ Մաթևոսյանի բլոգում։