• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջադրանք Web Development

Օլիմպիադայի հարգելի մասնակից, առաջադրանքի նպատակն է այն կատարելու արդյունքում ունենալ բարձր որակով, սեփական բլոգ - կայք, որը կսպասարկես, կտարածես և կկատարելագործես, իսկ արդյունքում կասես և անպայման կլսվես ու կճանաչվես:

Այդ իսկ պատճառով առաջադրանքը բաժանված է 4 մասի՝ գրանցում (ստեղծում), սպասարկում, զարգացում և տարածում: Ցանկալի է, որ Դուք էլ պատասխանները ուղարկեք մաս-մաս։ 

Եվ այսպես.

Առաջին փուլ՝  գրանցում (ստեղծում)

Այս փուլում Դուք պետք է ծանոթանաք Wordpress տեխնոլոգիային, որի միջոցով կառուցվելու է կայքը, և փորձեք ստեղծել կայքի «նախնական» վիճակը:

Ցուցումներ:

  1. Wordpress տեխնոլոգիաին կարող եք ծանոթանալ՝ կարդալով տարբեր նյութեր և´ ինտերնետից, և´ գրքերից, բայց ես նախընտրում եմ փորփրելու՝ ինքնակրթությամբ զբաղվելու մեթոդը, այդ պատճառով առաջարկում եմ նախ գրանցվել Wordpress-ի պաշտոնական կայքում, որը http://wordpress.com/ հասցեում  է:
  2. Գրանցման մանրամասն ձեռնարկ հայերեն լեզվով կարող եք գտնել այստեղ, իսկ գրանցվել կարող էք այստեղից:
  3. Եթե Ձեզ հաջողվել է գրանցվել, ապա Դուք արդեն ունեք բլոգ այն հասցեով, որով գրանցվել եք, սովորաբար այն լինում է հետևյալ տեսքի xxxxxx.wordpress.com, որտեղ xxxxxx -ը ձեր մուտքագրած հասցեն է: Ադմինիստրացիայից դուրս գալուց հետո  կարող եք նորից մուտք գործել այնտեղ Wordpress-ի կայքից կամ գնալով xxxxxx.wordpress.com/wp-admin հասցեից:
  4. Եթե ձեզ դուր չի եկել ձեր բլոգի դիզայնը,ապա կարող եք փոխել այն,եթե չեք կարողանում,օգտվեք այս ուղեցույցից:

Երկրորդ փուլ՝ սպասարկում

Դուք արդեն ունեք բլոգ, այժմ այն անհրաժեշտ է սպասարկել, փորձեք հարստացնել զանազան նյութերով, ինչպես ձեր հեղինակային, այնպես էլ լրաքաղներով:

Ցուցումներ:

  1. Նյութեր տեղադրելու մասին կարող եք կարդալ այստեղից, կամ Ձեր ստեղծած կայքի ադմինիստրացիայի էջի աջ վերևի անկյունում գտնվող Help (Օգնություն) բաժնում:
  2. Մի´ մոռացեք, որ ձեր կայքի ընթերցողներին հետաքրքրում է ձեր խոսքը, և այն, թե ինչ է ձեզ հետաքրքրում, այդ պատճառով ուշադրություն դարձրեք ձեր կայքի բովանդակությանը, դա ընթերցող հավաքելու և պարբերաբար այցելու ունենալու ամենակարևոր հանգամանքներից է: Իսկ ձեր կայքի այցելուների քանակը կարող է որոշիչ դեր խաղալ մրցանակաբաշխության ժամանակ:
  3. Հաղթող կհամարվեն ամենաբարձր ռեյթինգի ունեցող կայքերը, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս համագործակցել այլ մարդկանց հետ, օրինակ` լրագրողների, որոնց միջոցով կկարողանաք ավելի բարձր կարգի ինֆորմացիա տրամադրել և ավելի հետաքրքրել ձեր կայքի բաժանորդներին, ի դեպ այդ համագործակցության արդյունքում կշահի նաև դիմացի կողմը:

Երրորդ փուլ՝ զարգացում

Կայքը զարգացնելու, ավելի հաճելի և հարմար դարձնելու համար փոխեք կայքի տեսքը (դիզայնը), հարմարեցրեք կառուցվածքը, ավելացրեք տարբեր մոդուլներ, զարգացրեք և կատարելագործեք:

Ցուցումներ:

  1. Այս բաժնի ցուցումները ևս կարող եք կարալ Ձեր ստեղծած կայքի ադմինիստրացիայի էջի աջ վերևի անկյունում գտնվող Help (Օգնություն) բաժնում:
  2. Անկախ նրանից, թե ինչպիսի բովանդակություն ունի կայքը, այն շատ ավելի հաճելի կլինի այցելել, եթե ունենա հաճելի տեսք, կառուցվածք և լինի հարմար օգտագործման համար:

Չորրորդ փուլ՝ տարածում

Կայքի ստեղծելուց հետո սկսվում է այցելուների «որսը», այդ պատճառով արեք հնարավորին ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ այցելու ունենաք:

Ցուցումներ:

  1. Այցելուներ հավաքելու համար այն պետք է հայտնի դարձնել բոլորին, այդ պատճառով տարածեք այն սոցիալական ցանցերում, գրեք նրա մասին ֆորումներում և այլ հնարավոր վայրերում:
  2. Տարածելու լավ միջոց է նայև տարբեր որոնողական համակարգերում գրանցելը, օրինակ եթե Ձեր կայքը գրանցված լինի Google-ի որոնողական համակարգում, ապա տարբեր որոնման հարցումների ժամանակ հնարավոր է, որ ձեր կայքն էլ երևա արդյունքների ցանկում, և այցելուները, սեղմելով ձեր կայքի հղումի վրա, կգան ձեր կայք, ձեր այցելուների քանակը կավելանա:
  3. Այցելուներ հավաքելու համար տարբեր եղանակներ կան, փորձեք ծանոթանալ դրանց ինտերնետի միջոցով:

Եթե ուզում եք, որ ձեր կայքը մասնակցի մեդիաօլիմպիադային, ապա դրա հասցեն ուղարկեք մեզ [email protected] հասցեով,  մրցույթին մասնակցելու համար գրանցվեք http://circle.am/ կայքում և հասցեի հետ ուղարկեք նաև ռեյթինգի ID-ն (քառանիշ թիվ, թե ինչպես դա անել գրված է այստեղ), որից հետո կստանաք համապատասխան կոդ և ցուցում, որը տեղադրելով ձեր կայքում, մենք տեղեկություն կունենանք ձեր կայքի վարկանիշի մասին հետագա մրցույթին մասնակցելու համար:Թե ինչպես անեք այդ ամենը նկարագրված է այս ուղեցույցում:Նաև մրցույթին մասնակցող կայքերը չպետք է պարունակեն անամոթ, բռի, անբարոյական և անօրինական ինֆորմացիա:

Այն կայքերի հեղինակները, որոնք կլրացնեն ցուցումները, կպատրաստեն ուղեցույցներ և կուղարկեն մեզ, կստանան հավելյալ միավորներ:

Հարցերը, առաջարկները, պատասխանի հղումները գրեք «Կարծիքներ» բաժնում կամ ուղարկեք [email protected] հասցեին:

AttachmentSize
File owghetsowyts3.docx0 bytes
File owghetsowyts4.docx0 bytes