• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում երկարացված օրվա ճամբարի կազմակերպչի։

Կրթահամալիրում երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • մասնակցում է կազմակերպիչների լաբորատորիայի աշխատանքներին.
  • կարողանում է՝
    • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
    • սովորողների մասնակցությամբ կազմակերպել երկարացված օրվա ճամբարի գործունեության ապահով, անվտանգ, հիգիենիկ, ներառական միջավայր՝ այդ թվում ամառային լողափ, ձմեռային պարտեզ.
    • մշակել և կազմակերպել խմբի գործունեության ծրագրեր, ուսումնական նախագծեր, ապահովել գործունեության ամենօրյա լուսաբանում.
    • զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպել սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը.
    • զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ, երգել-պարել սովորողների հետ.
    • սովորողների հետ շախմատ, սեղանի խաղեր խաղալ.
    • համակարգել երկարացված օրվա խմբի սովորողների՝ լրացուցիչ կրթության դասընթացների-գործունեության մասնակցությունը.
    • կազմակեպել սովորողների անվտանգ անցումները կրթահամալիրի մասնաշենքից մասնաշենք, դպրոցից երթուղայինների կայանատեղի,
    • ճամփորդել սովորողների հետ. 
    • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: