• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրում են Արթիկի թիվ 3 ավագ դպրոցից

Ամբողջ ուսուցչական կազմին, ավագ դպրոցի աշակերտներին և պարոն Բլեյանին.

Արթիկի խումբը հայտնում է իր շնորհակալությունը բարձր մակարդակի ընդունելության համար, մենք մեծ ծավալի գիտելիք ու փորձ ենք ստացել, որը կփորձենք կիրառել մեր դպրոցում: Արթիկի խումբը ամուր է պահելու համագործակցությունը և արդեն իսկ սկսել է համատեղ ծրագրերի նախագծման ու մշակման գործընթացը: Մենք ակնկալում ենք, որ այս 2 ամսվա ընթացքում ավելի ինտենսիվ այցելություններ կունենանք և վստահեցնում ենք, որ մեր կապը ամուր է մնալու:
 
Հարգանքով' Արեն Նահապետյան