• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գույնզգույն չոփ-չոփիկներ» ճամբարից բարևներ

Բարև ձեզ: Ես Գալոյան Սերգեյն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես գույնզգույն չոփ-չոփիկ եմ, որովհետև շատ եմ սիրում լողալ ու խաղալ: Շատ եմ ուզում հանդիպել մյուս ճամբարակնների հետ:

 

Բարև ձեզ: Ես Նարեկ Կարապետյանն եմ: 10 տարեկան եմ: Սովորում եմ թիվ 181 դպրոցում: Ես շատ եմ սիրում լողալ: Հաճախում եմ «Գույնզգույն չոփ-չոփիկներ» ճամբար: Ինձ շատ են դուր գալիս այս ճամբարի խաղերը: Ողջունում եմ բոլոր ճամբարականներին:

 

Ես Դավիդյան Էդուարդն եմ: Ես նոր եմ եկել Նոր դպրոց: Իմ առաջին դպրոցը 56 դպրոցն էր: Ես շատ եմ սիրում խաղալ իմ ընկերների հետ, լողալ: Աշխարհի ամենալավ ու գեղեցիկ ճամբարը «Գույնզգույն չոփ-չոփիկներն»  է: Այստեղ շատ ուրախ է: Մյուս ճամբարականներին ուզում եմ հարցնել, թե ձեզ մոտ էլ է այսքան լավ անցնում:

 

Ես Հակոբյան Վահեն եմ: 7 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես կուզեի միանալ «Հայրենյաց ճտերին» ու մեկ օրով իրենց հետ գնալ Սևան: Իմ ճամբարում էլ է շատ ուրախ, այստեղ լիքը խաղեր ենք խաղում, լողում ենք, համով բաներ ենք ուտում: Այնպես որ, մեր օրը ուրախ է անցնում:

 

Ես Ներսիսյան Էլենն եմ: Սովորում եմ թիվ 11 դպրոցում: Իմ դպրոցում չկա ջրավազան, էլեկտրոնային գրատախտակ: Ես աշխարհի ամենալավ ճամբարն եմ եկել: Մյուս ճամբարականներին ուզում եմ ասել, որ ուզում եմ իրենց հետ հանդիպել: