• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց կոչ արվեստագետների համար

Artsakh Fest ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի երկրորդ թողարկումը, որը տեղի է ունենալու ս․թ․ հոկտեմբերի 4֊ից 6-ը ընկած ժամանակահատվածում, բաց է տեսողական արվեստի, երաժշտության, վիդեո և այլ մեդիաներով աշխատող արվեստագետների համար: Որևէ արվեստագետ կամ արվեստագիտական կոլեկտիվ դիմում-հայտերի քանակով սահմանափակված չէ: Արվեստագետները պետք է ունակ լինեն ավարտին հասցնելու իրենց նախաձեռնությունն ու համագորցակցեն կազմակերպչական խմբի հետ՝ բավարարելով որոշակի պայմաններին: Ծրագրի համակարգողները արվեստագետներին կօժանդակեն իրականացնելու նրանց ստեղծագործությունները:

Ֆեյսբուքյան էջը։

Հայտագրման թերթիկը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 30, 2019 թ․
Մասնակցության հայտերը կամ նախագծերը (առավելագույնը 700 բառ) ինքնակենսագրականի և պորտֆոլիայի հետ (5 աշխատանքից ոչ ավել) խնդրում ենք ուղարկել Էլ․ փոստով՝ [email protected]

Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկությունների ստանալու համար զանգահարել փառատոնի համադրող Աննա Կամային +374 55 22 70 53