• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործատու. նոր էջ mskh.am-ում

Մեր կայքը արդեն ճանաչված է, և կարող է օգնել մեր շրջանավարտներին, մեր սովորողների ծնողներին, որ  աշխատանք գտնեն կամ փոխեն աշխատանքը: Կայքում բացվում է «Գործատու» Էջը, որտեղ տեղադրվում են համապատասխան տեղեկությունները: Էջի միջոցով կրթահամալիրի գործատու շրջանավարտները և ծնողները, այլ գործատուներ կարող են աշխատող գտնել:

Էջում հայտը գրանցելու համար այն պետք է ներկայացնել մեր սովորողի կամ շրջանավարտի, մեր աշխատողի միջոցով: Հայտում գրվում է.

  • ինքնակենսագրություն (ռեզյումե)
  • ինչ կրթություն և ինչ մասնագիտություն (որակավորում) ունի աշխատանք փնտրողը,
  • ինչ աշխատանք է փնտրում,
  • ինչպիսի աշխատող է (իր կարծիքը կամ այլ գործատուի կողմից տրված բնութագիր, երաշխավորություն)

Հայտին կցվում են կրթության, վերապատրաստման մասին փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ, դիմորդի կողմից կարևորվող այլ տեղեկություն: