• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որքան հայտնի եւ սիրված է այս կրթահամալիրը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեության, կանոնադրության, կառուցվածքի մասին ներկայացրել եմ սոցցանցերում` facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru: Նշված սոց, ցանցերի էջերում քննարկվել են կարծիքներ, հնչել շնորհակալական խոսքեր կրթահամալիրի տնօրինությանը նման յուրօրինակ, հայրենասեր գործ կատարելու համար:

Չեմ կարող չնշել նաեւ, որ շատ հայրենակիցներ, որոնք բնակվում են արտերկրում, այցելելով ֆեյսբուքյան էջ եւ ընթերցելով կրթահամալիրի մասին` հիացած են նրա գործունեությամբ: Իր շնորհակալական խոսքն էր հղում գերմանաբնակ Լիանա Պողոսյանը (30 տարեկան) եւ նշում էր, որ շատ կցանկանար, որ իր ապագա դպրոցականը հենց այս կրթահամալիրում սովորի: Բացի սոց. ցանցերում հնչած տարաբնույթ դրական կարծիքներից, անցկացրել եմ հարցազրույց եւ ապշած եմ, թե որքան հայտնի եւ սիրված է այս կրթահամալիրը: Ստորեւ ներկայացնեմ հարցազրույցը:

- Բարեւ Ձեզ, ուզում եմ մի փոքր Ձեզ ներկայացնել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Իմ խոսքն ընդհատեց «Հայաստանում պատկերապատման զարգացման միության» անդամ, պատկերապատման միջազգային փառատոնի կազմակերպիչ` Իրինա Մրյանը, նշելով.
- Ես հանդիսանում եմ պատկերապատման /կոմիքսների/ միջազգային փառատոնի կազմակերպիչ եւ փառատոնի շրջանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ: Նրանք շատ գրագետ, բանիմաց, հարգալից են: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել կրթահամալիրի տնօրինությանը նման սերունդ կրթելու համար:

Վերջում նշեց նաեւ, որ իր աղջիկը հինգ տարեկան է, եւ շատ կցանկանար, որ նա ընդունվեր հենց այս կրթահամալիր:

Մտերիմիկ երկխոսություն ունեցա նաեւ «Սայաթ Նովա» մշակութային տան մանկավարժ, պարուսույց Քրիստինա Ավագիմյանի հետ, նա եւս լսել էր կրթահամալիրի մասին, սակայն ցանկացավ ավելի մանրամասն  տեղեկանալ կրթահամալիրի մասին: Բացելով կրթահամալիրի կայքը` արդեն բավարարված էր: Նշեց, որ շատ ունի պարողներ կրթահամալիրից, որ եւ՛ խելացի են, եւ՛ տաղանդավոր: Իսկ դրանում կարեւորեց ընտանիքի, կրթահամալիրի դերը: Քրիստինա Ավագիմյանը, ով նաեւ աշխատում է երեքից հինգ տարեկանների հետ, նշեց, որ ծնողները շատ անգամ են խորհուրդ հարցնում, թե  որ դպրոց ընդունեն իրենց երեխաներին: Նա նշեց, որ արդեն գիտի, թե որ կրթահամալիրը խորհուրդ տալ:

Հարցազրույցներ ունեցա նաեւ Արգավանդ գյուղում, ՀԱԲ 2 թաղամասում, Հարավարեւմտյան թաղամասի մանկապարտեզների մի շարք ծնողների հետ, բոլորը դրական կարծիք ունեին: Հրավիրեցի սովորելու տարբեր դասարաններում` սկսած դպրոց-պարտեզից:
Բոլորը գոհ էին եւ ոգեւորված:

 Սաթենիկ Պողոսյան