• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հայտարարվել է մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթի նպատակն է բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:
Մրցույթի պայմաններին ծանոթացեք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում։