• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսերեն լեզվի դասավանդողների 9-րդ ամենամյա սեմինար

Մարության Աննա

Հունիսի 27-ից հուլիսի 1-ը մասնակցել եմ ֆրանսերեն լեզվի դասավանդողների 9-րդ ամենամյա սեմինարին: Սեմինարի կազմակերպիչներն էին ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիան և Ֆրանսիական համալսարանը: Սեմինարի նպատական էր օժանդակել ֆրանսերեն լեզվի դասավանդման բարելավմանը`նոր դասագրքերի և մեթոդների միջոցով: Բացման արարողությանը  ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան`Սերժ Սմեսովը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր` Ժոել լ Մորզելեկը, Ալիանս Ֆրանսեզի տնօրեն`Սյուզան Ղարամյանը, որոնք նշեցին, որ հայ-ֆրանսիական բարեկամության առաջին ճանապարհը հենց ֆրանսերեն լեզուն է: Սեմինարին մասնակցում էին 160 դասավանդողներ`ուսուցիչներ, դասախոսներ, ֆրանսերենի դասավանդման հետ կապ ունեցող մարդիկ: Սեմինարն անց է կացվել ֆրանսերեն լեզվով`ֆրանսիայում վերապատրաստված հայ մասնագետների կողմից, հրավիրվել էր նաև ռումինացի մասնագետ, որը ներկայացնում էր իր մեթոդաբանական ձեռնարկը: Հաջորդ 3 օրերի ընթացքում մասնակիցները բաժանվեցին 8 խմբերի և յուրաքանչյուր խումբ  ուներ առանձին քննարկման թեմա: 8-րդ խմբի (որի մասնակիցն էի նաև ես) թեմաներն էին. բանավոր խոսքի զարգացումը`տարբեր հենակների օժանդակությամբ և ֆրանսերենի ուսումնական կայքերը: Ծանոթանալով տեսական նյութերին, ինքներս կատարել ենք բազմաթիվ վարժություններ, ինտերնետային կայքում ստեղծել ենք ուսումնական նյութեր:Վերապատրաստումն անցնելուց հետո ստացել եմ վկայական: