• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արատեսյան պատումներ

Կրթահամալիրի Ավագ դպրոց ընդունվելու  կարևոր պայմաններից է մի քանի օրով ճամբար գնալ, ապրել ընկերներիդ հետ, ինքնուրույն լինել: Այնտեղ բոլորը մի ընտանիքի անդամ  են, և շատ կարևոր է, որ ընտանիքում լինի փոխադարձ հարգանք: Միմյանց մասին հոգալը, մտածելը և գիտելիքը փոխանցելը այստեղ դառնում է առաջնային: Ես նորեկ եմ և մուտքի ճամբարով պետք է գնայի Արատես: Վաղ առավոտյան շարժվեցինք դեպի Վայոց ձորի  Արատես գյուղ: Կեսօրին հասանք Արատես: Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք՝ Վարդենիս լեռների հարավայինլանջերին՝  Այսասի գետի հովտում: Այն հայտնի է իր նշանավոր կառույցներով, որոնցից է Արատեսի վանական համալիրը: Այն տարբեր ժամանակներում կառուցված երեք եկեղեցիներից և մատուռից կազմված համալիր է, որն ունի իր բարդ և յուրօրինակ ճարտարապետությունը: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, այն չի կորցրել իր վեհ տեսքը․․․

Խորհրդատու՝ Ելենա Սարգսյան