• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 23-ին կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: 

Բացման առաջին արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Բարձունքի հատակից» ֆիլմի ցուցադրությամբ: Դրան կհաջորդի հանդիպում-քննարկում  ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ. վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:

Փառատոնի բացման երկրորդ՝ բացօթյա արարողությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում: Կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

Փառատոնային յուրաքանչյուր օրը կնշանավորվի համերգային ծրագրով: Փառատոնի ընթացքում կցուցադրվի 37 ֆիլմ՝ 17 երկրից: Կկազմակերպվի նաև «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով ցուցահանդեսը: «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը հրավիրում է մինչև օգոստոսի 30-ը մասնակցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումներին և ցուցադրություններին:

Ծրագիրը ներբեռնել այստեղ:

Հայտարարության աղբյուրը՝ Կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքէջ։