ՀՐԱՄԱՆ
07.12.2021թ.
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ․ նոյեմբերի 30-ի «2021-2022 ուսումնական տարվա 2022 թվականի հունվարին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը հաստատելու մասին» N 2002–Ա/2 հրամանը, կրթահամալիրի ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի 2021-2022 ուսումնական տարվա ուսպլանները` 2021-2022 ուստարվա 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների հունվարյան փուլի կազմակերպման նպատակով.
- կրթահամալիրի Ավագ դպրոցում ստեղծել քննական կենտրոն, ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Լիլիթ Գասպարյանին.
- հիմք ընդունել ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած՝ պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, աշխատակարգը.
- դպրոցի կայքի քննական կենտրոնի էջում սահմանված կարգով ապահովել հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
- քննական թեստերը ստանալու և քննական կենտրոն հասցնելու պատասխանատու համարել Վիկտորիա Հակոբյանին։
- Լիլիթ Գասպարյանին՝ պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ կրթահամալիրի ավագ դպրոցի անհատական էջում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում.
- Մարթա Ասատրյանին հիշեցնել, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, որոնք 2021-2022 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն ուսումնական շրջանի արդյունքներով.
- Լիլիթ Գասպարյանին՝ հրամանին անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):
Կրթահամալիրի տնօրեն՝ Ս. Մարկոսյան