• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային գիտաժողովի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
26․11.2021թ.

Մարթա Ասատրյանի հայտով կրթահամալիրի ավագ դպրոցի՝ պատմություն-հասարակագիտություն ընտրած սովորողներին թույլատրել 2021թ. նոյեմբերի 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին մասնակցելու Երևանի պետական համալսարանի, գիտությունների ազգային ակադեմիայի, արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպվող երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին՝ որպես ուսումնական նախագիծ։ Նախագծի ղեկավարներ՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի ներկայացմամբ հաստատել նախագծային խմբերը, ժամանակացույցը։
Մարթա Ասատրյանին՝ սահմանված կարգով կազմակերպել Աշոտ Տիգրանյանի և Վարդան Կարապետյանի փոխարինումը։
Սովորողների համար գիտաժողովին մասնակցությունը համարել ուսումնական աշխատանք՝ հանձնարարելով այն լուսաբանել գիտաժողովը բլոգներում, mskh.am կայքում։

Կրթահամալիրի տնօրեն `           Ս․ Մարկոսյան