• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի սուրբ Ոգին կալերու մեջ…

Շարունակեմ առավոտվա «ուռա»-ով իմ երեկվա պատումը։  Կրթահամալիրի ավագ դպրոցի՝ Հերմինե Անտոնյանի աղջիկների թիմը «Տեխնովացիա» մրցույթի հատուկ մրցանակին է արժանացել «Լավագույն բնապահպանական հավելված» անվանակարգում: Անուշ Թադևոսյանը պատմում է և ուրախանում. «…. որոշեցինք մեր խմբի բոլոր անդամների համար գնել քնապարկեր։ Բոլոր սեբաստացիներին էլ ահավոր անհրաժեշտ է քնապարկ։ Դե, ինչ, շուտով մեր հավելվածը հասանելի կլինի բոլորին, մենք էլ գոհ մեր աշխատանքից՝ ճամբարներում կօգտագործենք մեր քնապարկերը»։ Իրենք իրենց նվեր արեցին նոր քնարարկեր ամառային ճամփորդի իրենց ուսապարկերի մեջ… Բոլորիս նվեր եղավ… Սևանի «Ժայռից» անցումով Եղեգիսի հովիտ՝ Արատեսի դպրոց բնության գրկում… Թույլ տվեք ձեզ հրավիրել հատուկ ստեղծագորպծական հավաքի՝ դպրական կենտրոնի արդիական տեխնոլոգիական լուծումների… քննարկումների կոչված մի ճամբարի, պատանիների և նրանց ուսուցիչների հետ…