• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմում ենք մեր կրթահամալիրի մասին

Այսօր մեր աշխատանքային երկրորդ օրն էր: Հիշեցնեմ, որ մենք ընկեր Վարդուհու հետ շրջում ենք տարբեր վայրերով և բաժանում ենք նվերներ ու բուկլետներ: Այսօրվա մեր աշխատանքային օրը ավելի ուրախ  և հետաքրքիր անցավ: Գնացինք դպրոց, որոշեցինք բուկլետներ բաժանելու վայրը և շարժվեցինք դեպի Կենդանաբանական այգի` մտածելով, որ այնտեղ երեխաներ շատ կլինեն: Բայց, նրանց թիվը այդքան էլ շատ չէր: Ինձ թվում էր, որ ամառ է, արձակուրդներ են, և նրանք պետք է շատ լինեին: Ամեն դեպքում, հանդիպեցինք մարդկանց և ծանոթացրեցինք նրանց մեր կրթահամալիրի հետ: Ոմանք շատ հետաքրքրվեցին, դե՛ ոմանք էլ անտարբեր անցան:  Ճիշտն ասած, ես վաղուց չէի եղել Կենդանաբանական այգում, և ինձ իրոք հաճելի էր գտնվել այնտեղ: Իսկ բացի աշխատանքից, նաև տեսանք զվարճալի կենդանիներին, պաղպաղակ կերանք և հետաքրքիր օր անցկացրինք: