• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կանայք Ակսել Բակունցի կյանքում

Ներկայացնում է Նունե Մովսիսյանը, ամբողջականը՝ բլոգում․

Բակունցի՝ 1918թ. հրապարակած «Աղոթք» և «Անտառում» պատկերներում հիշվում է Հերդա խորհրդանշական անունով հերոսուհի: «Տե՛ր, չէ՞ որ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր… Աղերսանքս ընդունի՛ր: Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր: Այնքան շատ են Հերդաները: Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար: Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող» («Աղոթք»): «… Ու հիշեցի Հերդային:
— Ու՞ր է նա, ո՞ր աշխարհում: Արդյոք հիշու՞մ է նա ինձ, արդյոք գիտե՞, որ ես մի մոլոր ճամփորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամփի եզրին:
Եվ կարոտը մարեց իմ հոգում, այնպես, ինչպես առաջացել էր: Ոչ ոք չեկավ ցավս հարցնելու, մեկը չկար, որին պատմեի, թե ինչքան ծանր է նստել հինավուրց անտառում և հին օրերը վերհիշել: Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ…» («Անտառում»):