• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացի շրջանավարտի գրառումը

Չնայած նրան, որ ես շրջանավարտ եմ, չեմ ասի որ, փակում եմ իմ կյանքի առաջին շրջանը, փուլը։ Մեր կյանքը բաղկացած չի շրջաններից ու փուլերից։ Ուղղակի ընթացքը տարիների հետ մեզ գիտակցական ավելի բարձր աստիճանի վրա է դնում։ Ու հիմա էդ աստիճաններից առաջինը ես ու ինձ նման դպրոցն ավարտող շատ մարդիկ անցնում ենք։
Հուզական դրվագները մի կողմ թողնելով, ուզում եմ արդեն դպրոց հասկացողության մասին հստակ ձևավորված կարծիքս արտահայտել։
Ինձ համար դպրոցն էն վայրն ա, որտեղ սովորողը դասարանից դուրս էլ է ինչ֊որ բան սովորում։ Դպրոցն ամեն ինչ պիտի անի որ կոտրի էն կարծրատիպը, թե չորս պատերի ներսում՝ նստարան, գրատախտակ, դասագիրք, թեստեր ու դասը բացատրող, աչքի տակով բոլորին հսկող ուսուցիչ վիճակներն են իրական կրթությունը։ Հետաքրքիր կլինի սովորողի համար, երբ իր դասը ոչ թե կիսաուշադիր լսի, այլ քննարկի իր ուսուցչի հետ, երբեմն ընդհատելով ու հարցեր տալով։
Բացի այդ, դպրոցը չպիտի պիտակավորի էն աշակերտին, որի հետաքրքրությունները դուրս են քիմիայից, մաթեմատիկայից ու այլ առարկաներից։ Գնահատականը ոչ մեկին լավը չի դարձնում։ Գնահատականները մնում են մատյանների էջերում, իսկ սովորողին հետաքրքրող գիտելիքը՝ սովորողի ուղեղում․․․