• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցանցային նախաձեռնություն․ Փրկությունը Բիոլճակի վերակառուցման մեջ է

Մայիսի 18-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի դասավանդող Մարգարիտա Նավոյանն իր 25 սովորողներով մասնակցեց Մայիսյան 14-րդ հավաքին՝ Բլեյան բաց ցանցի ներկայացման ամփոփմանը։ Ներկա էին նաև

Փարաքարի մանկապարտեզի դաստիարակները, համայնքի «Բարեկարգում Տնօրինություն»-ի տնօրեն Վահե Մովսիսյանը և Թաիրովի հիմնական դպրոցի դասավանդողները։ Մարգարիտա Նավոյանը՝ Ինֆորմատիկայի դասավանդող, Փարաքար համայնքի բնակիչ, ակտիվորեն ներգրավվեց «Գետը համայնքում» նախագծում և անմիջապես արձագանքեց Փարաքարում՝ Հրազդան գետի ոռոգման ջրանցքի, կեղտոտ ու խցանված առուների խնդիրներին, որոնց առաջացման պատճառներից մեկն է համայնքում կոյուղու բացակայությունը։ Այս ամենին սեբաստացիների ներգավվածությանը տիկին Նավոյանը տեղեկացել էր Դպիրի հոդվածներից մեկից, ուստի, վստահելով մեզ, տեղեկացրեց և խնդրեց բարձրաձայնել իրենց թաղամասում ժամեր առաջ ծագած խնդրի մասին․․․