«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Արտակ Ռշտունու համակարգմամբ, ագարակում ակտիվ խաղողատունկ է ընթանում: Այդ կարևոր գործից անմասն մնալ չէին կարող նաև արևմուտքի այգեգործները: Բնագիտության և տեխնոլոգիայի բացօթյա պարապմունքները մի քանի օր անցկացրեցինք հենց այս տարբերակով: Մասնակցեցինք որթատունկին, օգնեցինք ընկեր Արտակին, ինչպես նաև շատ կարևոր մանրամասներ լսեցինք խաղողի ճիշտ մշակման, էնդեմիկ տեսակների ու շատ այլ յուրահատկությունների մասին: