• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անկախության շրջանի պոեզիայի առանձնահատկությունները

Մայիսի 21, ժամը՝ 11։05, «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Դաս գրականագետ, «Գրանիշ» ամսագրի խմաբագիր Հասմիկ Հակոբյանի ։

Քննարկվող թեմաներ

  1. Նախ­ընթաց տասնամյակների բանաստեղծական սե­րունդ­­ների և ուղղությունների գե­ղա­գիտական ու գաղափարական համա­կար­­գերի հետհայաց դիտակումներ, որոնք կօգնեն հաս­կա­­­նալու՝ ինչ ժառանգություն է ստացել անկա­խու­թյան պոեզիան նախընթաց գործ­­­ընթացներից, և ինչ դիմակայության են են­թարկ­վում այդ գեղագի­տա­կան համակարգերը՝ աշխարհաստեղծման նոր մոդելի հանդի­պե­լով:
  2. 1960-ական­ների բանաս­տեղ­ծական սերնդի պոե­զիա­յի գեղագի­տա­կան չափա­նիշների վերհանում-վե­րարժևորմում: «Անբա­նաս­տեղծական», ազատ բանաստեղծության մո­դելի կիրառումն է, պոլիֆոնիկ բանաստեղծություն, լեզվի սահ­ման­նե­րի ընդլայնումը, փոխաբերության պատ­կերի մեծա­ցու­մը, հեգնանքը, բար­ձուն­քում կան­գ­նած քնա­­րա­կան հե­րո­սի իջե­ցում մշա­կութա­բանական շեր­տերի կի­րառ­ումը: (Հովհ. Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Ար­տեմ Հարությունյան, Դա­վիթ Հով­հան­նես, Արմեն Մարտիրոսյան, Սլավիկ Չի­լո­յան):
  3. Ջրհեղեղի մետաֆորը անկախության առաջին տարիների բանաստեղծության մեջ որպես ժամանակաշրջան ամբողջացնող ընդհանրական պատկեր:
  4. Բառն ու խոսքը երկիր, պետություն կառուցելու միջոց: (Վարդան Հակոբյան, Հուսիկ Արա, Հրաչ Թամրազյան, Ավագ Եփրեմյան և մյուսներ)

Ծրագիրը

  • Դասը, քննարկումը՝ 11։05-12-00
  • Հարցազրույցներ, քննարկումներ գրականագետի հետ՝ 12։00-12։25
  • Շրջայց մայր դպրոցում՝ 12։25-12։35

Լուսաբանումը՝  Միջին դպրոցի լրատվականների

Համակարգումը՝ Հասմիկ Թոփչյանի

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի նախագծային խումբ, այլ հետաքրքրված անձինք

Նախագիծը։