• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ բլոգով ես ավելի գրագետ դարձա. կլոր-սեղան քննարկումը Հարավային դպրոց-պարտեզում

Մայիսի 15-ին, ժամը 13:30-ին Հարավային դպրոց-պարտեզի առաջին հարկի միջանցքում էի, որտեղ պատի վրա ամրացված էր մեծ սմարթ հեռուստացույցը: Սովորողներ, դասվարներ, դասավանդողներ ու ծնողներ…բոլորը սպասում էին կլոր-սեղան քննարկմանը, որը սկսեց Կարինե Բաբուջյանը իր երրորդ դասարանցիների հետ՝ «Բլոգավարությունը երրորդ դասարանում» ներկայացմամբ: Հենց միայն PowerPoint պրեզենտացիայից երևում է, թե որքան մեծ աշխատանք է կատարել Կարինեն իր սովորողների հետ: Տպավորիչ էին երրորդ դասարանցիներ Հայկ Փիլիփոսյանի, Դավիթ Հայրապետյանի, Էվելինա Հակոբյանի մեկնաբանությունները իրենց բլոգների բաժինների մասին: «Իմ բլոգով ես ավելի գրագետ դարձա», այսպես համոզիչ ամփոփումով ավարտեց իր խոսքը Հայկ Փիլիպոսյանը: 

Ամբողջականը՝ բլոգում։